Այսօր: Երկուշաբթի, 18 Հոկտեմբերի 2021թ.
Արփիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ ԱՐՓԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.10.21 ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐՓԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԵՐԳԵԼ ՂԱՐԻԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՈւՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
    Սիրելի՛ ուսուցիչներ  Շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ: Ձեր գործունեությունը վճռորոշ դեր և ռազմավարական նշանակություն ունի մարդու, ժողովրդի, պետության կյանքում, որովհետև կրթությունն ու դաստիարակությունը որպես գործընթացներ անհնար է պատկերացնել առանց Ձեր մասնակցության, որովհետև դպրոցը սովորական աշխատավայր չէ, ուսուցչի մասնագիտությունն էլ` սովորական աշխատանք: Մանկավարժ լինելը և մանկավարժությամբ զբաղվելն ինքնին առանձնահատուկ վերաբերմունք ու ձիրք են պահանջում, առանձնահատուկ հոգեբանություն և նվիրում, հոգևոր-բարոյական պատասխանատվություն ժողովրդի ապագայի և երկրի վաղվա օրվա առջև: Ձեր շնորհիվ դպրոցը դառնում է կրթօջախ ու տուն, ընտանեկան միջավայր և գիտելիքի շտեմարան, ... Մանրամասն
01.10.21 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի' բնակիչներ

Տեղեկացնում ենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը 2021 թվականի սեպտեմբերի 28-ին www.cso.gov.am և www.azdarar.am կայքերում հրապարակել է հայտարարություն՝ քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոնները զբաղեցնելու համար վարկանիշային ցուցակ կազմելու համար անցկացվող թեստավորման մասին: Թեստավորմանը մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2021 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 12-ը:

01.09.21 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Մ. ՂԱՐԻԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ հայրենակիցներ,Գիտելիքը, հազարամյակներ շարունակ լինելով մեր ժողովրդի ամենամեծ հարստությունը, իսկ գիտելիքի ձեռքբերման ձգտումը` գերագույն արժեքներից մեկը, պարտավորեցնում է մեզ սովորել և սովորել, ձգտել կուտակել հնարավորինս շատ գիտելիքներ անկախ առկա մարտահրավերներից: Եվ պատահական չէ, որ այսօր` սեպտեմբերի 1-ին, բոլորս միահամուռ կերպով նշում ենք գիտելիքի օրը: Շնորհավորում եմ բոլորիս սեպտեմբերմեկյան տոնի՝ գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ: Օրվա խորհուրդը պահպանելով` հաջողություն եմ մաղթում կրթության ու գիտության գործի նվիրյալներին ուսումնառության, հայեցի կրթության ու դաստիարակության գործում և մաղթում կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին հաջող ու արգասաբեր ուսումնական տարի:Թո՛ղ սեպտեմբերի ... Մանրամասն
16.07.21 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ BUISSUP GLOBAL FORUM-ԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարգելի Արփի համայնքի բնակիչներ՝Սույն թվականի սեպտեմբերի 7-13-ը Հայաստանի Հանրապետությունում (ք. Դիլիջան) կմեկնարկի Buissup Global Forum-ը: Նախագիծն իրականացվում է «Հայ Գործարարների Ասոցիացա»-ի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ: Buissup Global Forum-ի նպատակն է մեկ հարթակում միավորել տարբեր բիզնես գաղափարներ ունեցող 200 մասնակիցներին՝ ապահովելով նրանց բիզնես կրթությամբ և նպաստելով նրանց նախագծերի իրականացմանը։ Ֆորումը նվիրված է բիզնես հմտությունների զարգացմանը, որը կունենա հետևյալ խորագիրը՝ «Գաղափարից դեպի իրագործում»։ Ինտենսիվ դասընթացը ներառում է հետևյալ փուլերը՝ գաղափարի գնահատում և մոդելավորում, մարքեթինգ և վաճառքներ, ֆինանսների ... Մանրամասն
13.07.21 ԱՄԱՌԱՅԻՆ ՉՈՐ ԵՂԱՆԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՐՓԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՈՒՍԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Արգելվում է.նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,կատարել չոր խոտի խոզանի այրում (բացի վերահսկելի այրումից, որոնք իրականացվում են սահմանված կարգով, որոշակի ժամանակահատվածներում՝ տեղական իշխանությունների թույլտվությամբ),շահագործել անսարք սնուցման համակարգով մեքենաներ,օգտվել բաց կրակից՝ վառելիքով լիցքավորված մեքենաների շրջակայքում,որսի համար օգտագործել դյուրավառ և մարմրող նյութերից փամփուշտի խիցեր,թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր (բացի հատուկ հատկացված տեղերից) և այլն,բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթներն ու հանդիսանալ հրկիզող լինզաներ,վառել խարույկներ, խիստ անհրաժեշտության դեպքում ... Մանրամասն
29.06.21 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ... ԿԱՅՔԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ...
Հարգելի՛ այցելու, սույն պաշտոնական կայքի միջոցով Դուք կարող եք.Դիմել համայնքապետարան․ դիմում, հարցում կամ բողոք ուղարկել տեղական ինքնակառավարման մարմիններին, հետևել գրության (նամակի) ընթացքին (տրամադրվում է ծածկագիր) և ստանալ պատասխանը։Ծանոթանալ ՏԻՄ-երի իրավական ակտերին և դրանց նախագծերին, թողնել մեկնաբանություններ և առաջարկներ։Ստանալ տեղեկատվություն համայնքներում գործող նախադպրողական ուսումնական հաստատությունների (մանկապարտեզների) վերաբերյալ, ինչպես նաև առցանց հերթագրել երեխային (առցանց դիմում) մանկապարտեզ ընդունվելու համար, հետևել հերթի շարժին, ստանալ ծանուցումներ դիմուներն ընդունելու, մերժելու, հերթը հասնելու մասին և այլն։Ստանալ տեղեկատվություն համայնքում գործող համայնքային ... Մանրամասն
29.06.21 ԱՆՎՃԱՐ ԲՈՒԺԶՆՆՈՒՄ ԱՐՓԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Հարգելի Արփի համայնքի բնակիչներ՝

Տեղեկացնում ենք, որ «Գյումրու բժշկական կենտրոն» և «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ները կազմակերպել են բաց դռների օր ՀՀ Շիրակի մարզի Արփի համայնքի Բերդաշեն բնակավայրում սույն թվականի հուլիսի 2-ին (ուրբաթ) ժամը 11:00-ին Արփիի համայնքապետարանի շենքում (Բերդաշենի բուժակ-մանկաբարձական կետ): Ներկա կլինեն հետևյալ բժիշկ-մասնագետները՝

  • մանկաբարձ-գինեկոլոգ
  • նյարդաբան
  • սրտաբան
  • ներզատաբան (էնդոկրինոլոգ)
  • ակնաբույժ
  • սոնոգրաֆիստ

Բոլոր ցանկացողները կարող են մոտենալ Արփիի համայնքապետարան:

ԱՐՓԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Կատարված աշխատանքներ
Այց Արփի համայնք
Աշխատանքներ
Զարիշատ բնակավայրի ջրամատակարարում
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ. Բերդաշեն
+37498489272
arpi.hamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50212144@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՓԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner