Այսօր: Չորեքշաբթի, 15 Հուլիսի 2020թ.
Արփիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ ԱՐՓԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայտարարություն



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Կարեն Ախցխեցյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
13/05/2020
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
13/08/2020
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց
Սույն թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է անցումը պարտադիր սպանդանոցային մորթի։
Այս կապակցությամբ, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի
նախաձեռնությամբ և «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ նախատեսվում է կազմակերպել սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց։ Առցանց համակարգի միջոցով դասընթացի կազմակերպումը կիրականացվի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շնորհիվ։
Դասընթացը նպատակ է հետապնդում՝ հուլիսի 1-ից իրենց գործունեությունը սկսող, սպանդանոցներին ապահովել վերապատրաստված մասնագետներով։
Առաջարկվող դասընթացը ներառելու է սպանդանոցի անասնաբույժ-փորձագետի գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվությունը՝ ինչպես նախասպանդային աշխատանքների ու հետազոտության, այնպես էլ հետսպանդային հետազոտության իրականացման ուղղությամբ։
Դասընթացը բարեհաջող ավարտած մասնակիցներին կտրվի անասնաբույժ-փորձագետի վկայական։
Բոլոր անձինք, ովքեր ցանկանում են ձեռք բերել սպանդանոցի անասնաբույժ-փորձագետի վկայական, կարող են մասնակցության պայմաններին և գրանցման կարգին ծանոթանալ այցելելով հետևյալ հղումով՝ https://anau.am/training-veterinarian-expert/։

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Հայտարարություն (94.5ԿԲ)
file (107.7ԿԲ)
Բոլորը
Կատարված աշխատանքներ
Այց Արփի համայնք
Աշխատանքներ
Զարիշատ բնակավայրի ջրամատակարարում
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ. Բերդաշեն

+37499757182

arpi.shirak@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 50212144@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՓԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner